Զուրաբիշվիլին ցանկանում Է լինել Վրաստանի «սովորական նախագահը»

17:32, 29 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ ցանկանում Է լինել պետության սովորական ղեկավար, որը սուրճ Է խմում, քայլում Է փողոցներով եւ հասարակության անբաժանելի մասն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում տեղի Է ունեցել նոյեմբերի 28-ին: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել Է ձայների 59,52 տոկոսը, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոսը: «Ես ցանկանում Է լինել սովորական նախագահ, որը սուրճ Է խմում, քայլում Է փողոցներով եւ հասարակության մաս Է կազմում: Տեսնենք՝ որքանով դա ինձ մոտ կստացվի: Այժմ ես շատ մեծ ծրագրեր ունեմ»,-հայտարարել Զուրաբիշվիլին լրագրողներին:

Նա հավելել Է, որ իրեն հաղթած Է զգացել այն բանից հետո, երբ առավոտյան իրեն շնորհավորել Է կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am