Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել

11:09, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետական կուսացկությունից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Տեղեկությունը ճիշտ է: Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, պատճառ չի նշվել»,- ասաց Թադևոսյանը:

2017 թ. հունվարի 26-ին Կարեն Կարապետյանն ընտրվել էր ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:


© 2009 ARMENPRESS.am