Մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը. TMZ

10:01, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը: Դեկտեմբերի 18-ին այս մասին հայտնել Է TMZ պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ նա մահացել Է դեկտեմբերի 17-ի գիշերը՝ Լոս Անջելեսի՝ իր տանը:

Մահվան պատճառ Է դարձել շաքարային դիաբետի հետ կապված բարդացումը:

Մարշալը հռչակ Է ձեռք բերել որպես գլխավոր դերակատար «Լավեռնան եւ Շիռլին» (Laverne & Shirley, 1976-1983) սերիալում: Ավելի ուշ նա հաջողությունների Է հասել որպես ռեժիսոր: Մասնավորապես, նա աշխատել Է այնպիսի կինոնկարների վրա, ինչպիսիք են «Մեծը»(Big, 1988) եւ «Զարթոնք» (Awakenings, 1990):

Մարշալը նաեւ եղել Է «Նոկդաուն»(Cinderella Man, 2005) ֆիլմի եւ այլ կինոժապավենների պրոդյուսերը: Փենի Մարշալը հայտնի ռեժիսոր Գերի Մարշալի քույրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am