«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանին

10:28, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ունեցած մանդատների թվով 3-րդ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:

«Ազգային ժողովի երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- գրել է Սամսոնյանը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալներին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և ետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


© 2009 ARMENPRESS.am