Կորյուն Աթոյանն ազատվել է պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից

11:07, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ,սեփական դիմումի համաձայն,ազատվել է ռեկտորի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց  ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։

Կորյուն Աթոյանը  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:

Որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առաջարկվել է Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:


© 2009 ARMENPRESS.am