Վախճանվել Է բրիտանացի դերասան Ուիլյամ Շեպարդը

10:23, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 87-րդ տարում Լոս Անջելեսում մահացել Է բրիտանացի դերասան Ուիլյամ Շեպարդը, որը հայտնի Էր «Աստղային ճանապարհ» եւ «Դոկտոր Ով» հեռուստասերիալներում խաղացած իր դերերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա որդին՝ դերասան Մարկ Շեպարդը:

«Նա (Ուիլյամ Շեպարդը) տեղափոխվել Էր հիվանդանոց եւ մահացել Է հունվարի 6-ին ժամը 18:30-ին (Երեւանի ժամանակով հունվարի 7-ին 03:30-ին)»,- գրել նա Instagram-ի իր Էջում: Ուիլյամ Շեպարդը ծնվել Է Լոնդոնում 1932 թվականին: Իր առաջին դերը դերասանը կատարել Է 1960 թվականին: Նրան առավել մեծ ժողովրդականություն բերեցին «Դոկտոր Ով», «Աստղային ճանապարհ», «Բաբելոն-5» սերիալներում եւ «Հեղինակություն» ու «Տրանսֆորմերները» ֆիլմերում խաղացած դերերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am