«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Կրակովում

14:48, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրոպայի հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քերանը:

«Դա ֆանտաստիկ իրադարձություն Է, որը տեղի կունենա Կրակովում: Անհամբերությամբ եմ սպասում»,- ասել Է Քերանը Լեհաստանի հեռուստատեսության եթերում: 2018 թվականին Լեհաստանից 13-ամյա Ռոկսանա Վենգելը դարձավ «Մանկական Եվրատեսիլի» հաղթողը, որն անցկացվում Էր Մինսկում: «Մանկական Եվրատեսիլի» կանոնների համաձայն, հաղթող երկիրն ինքնաբերաբար հաջորդ տարի դրա անցկացման համար իրավունք չի ստանում, դրանով այն տարբերվում Է մեծերի «Եվրատեսիլից»:

Հաջորդ մրցույթի անցկացման վայրը որոշվում Է՝ ելնելով տրված հայտերից: Մրցույթի անցկացման ամսաթիվն առայժմ չի հաղորդվում: ԶԼՄ-ները ենթադրում են, որ այն կկայանա նոյեմբերի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:a


© 2009 ARMENPRESS.am