Վրաստանի նախագահն առաջին պաշտոնական այցով ուղեւորվել Է Բրյուսել

11:22, 21 Հունվար, 2019


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին ուղեւորվել Է Բրյուսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Բրյուսել այցը կլինի երկօրյա եւ կդառնա Զուրաբիշվիլիի՝ որպես երկրի նախագահի, առաջինը պաշտոնական այցը:
Այցի մանրամասները դեռեւս հայտնի չեն: Սակայն հայտնի Է, որ Բրյուսելում Վրաստանի նախագահը պատրաստվում Է հանդիպել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ:
Այցից առաջ Զուրաբիշվիլին հանդիպումներ Է անցկացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ նրա կառավարության անդամների հետ, որոնց հետ քննարկել Է երկրի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ:
Զուրաբիշվիլին Վրաստան կվերադառնա հունվարի 23-ին, հաղորդել Է Sputnik-ը:



© 2009 ARMENPRESS.am