Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

11:37, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 22-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջ քաշեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը:

Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:


© 2009 ARMENPRESS.am