Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը

11:21, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։ Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին։

Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։


© 2009 ARMENPRESS.am