Վախճանվել Է անգլիացի գրող Ռոզամունդա Փիլչերը. The Independent

10:47, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել Է անգլիացի կին գրող Ռոզամունդա Փիլչերը: Փետրվարի 7-ին այս մասին հայտնել Է The Independent թերթը: Ըստ թերթի տվյալների՝ Փիլչերը մահացել Է Շոտլանդիայի Դանդի քաղաքի հիվանդանոցում կարճատեւ հիվանդությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փիլչերը գրել Է մեկ տասնյակից ավելի վեպեր, որոնցից նրան առավել մեծ հաջողություն Է բերել The Shell Seekers-ը («Ընտանեկան մասունք», 1987): Գրքի միլիոնավոր օրինակներ են վաճառվել ամբողջ աշխարհում: Ինչպես նշել Է հրատարակությունը, Փիլչերն առանձնահատուկ ժողովրդականություն Էր վայելում Գերմանիայում, որտեղ նրա գործերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ հեռուստասերիալներ:

Ինչպե գրել Է BBC-ն, 1940-ական թվականների վերջին Փիլչերն իր ստեղծագործությունները հրապարակում Էր Ջեյն Ֆրեյզեր կեղծանվամբ: Առաջին վեպը, որը լույս Է տեսել գրողի իսկական անվամբ, հրատարակվել Է 1955 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am