Վախճանվել Է «Կազինո» ֆիլմի եւ «Սոպրանո կլանը» սերիալի դերասան Վիննի Վելլան

11:35, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 72 տարեկան հասակում վախճանվել Է «Կազինո» ֆիլմում եւ «Սոպրանո կլանը» սերիալում խաղացած իր դերերով հայտնի ամերիկացի դերասան Վիննի Վելլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today հրատարակությունը:

«Մենք վշտացած ենք Վիննի Վելլայի մահվան լուրից, եւ ես վստահ եմ, որ ոչ ոք դրանից ավելի շատ չի վշտացել, քան նա ինքը: Վիննին սիրում Էր կյանքը, ընտանիքը, ընկերներին, երկրպագուներին: Անվիճելի Է, որ նա ամենազվարճալի եւ ամենահմայիչ դերասաններից մեկն Էր, որոնք իրենցով երբեւիցե զարդարել են Էկրանը»,-հրատարակությունը մեջբերում Է փետրվարի 20-ին Facebook-ում դերասանի Էջում հրապարակված հայտարարությունը:

Դերասանի որդին՝ Վիննի-կրտսերը, հրատարակությանը հաստատել Է հոր մահվան մասին տեղեկատվությունը: Նշվում Է, որ դերասանը տառապում Էր լյարդի քաղցկեղից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am