Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնեցին ԱՄՆ
11:55, 28 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Միացյալ Նահանգներում (որտեղ նրանց կմիանա Հովհաննես Բաչկովը) հայ բռնցքամարտիկները մարզումներ կանցկացնեն եւ սպարինգ մենամարտեր կունենան աշխարհահռչակ բռնցքամարտիկների հետ:
ԱՄՆ-ում թիմին կդիմավորի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
© 2009 ARMENPRESS.am