Բռնցքամարտի երիտասարդների չեմպիոնները հայտնի են  

10:28, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Մանուշ Վարդերեսյանը:

 Տղամարդկանց առաջնությունում ըստ քաշային կարգերի չեմպիոնները դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Արթուր Ղազարյանը (52 կգ), Արթուր Շախպազյանը (56 կգ), Ռաֆայել Հակոբյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (64 կգ),  Արսեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Ալբերտ Զաքարյանը (81 կգ), Դավիթ Թորոսյանը (91 կգ), Սարգիս Պողոսյանը (+91 կգ):


© 2009 ARMENPRESS.am