Բռնցքամարտիկներից չորսը դուրս են եկել միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչ  

10:26, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անապայում ընթացող Ն. Պավլյուկովի անվան երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռինգ դուրս կգան և կիսաեզրափակիչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:


© 2009 ARMENPRESS.am