Մահացել Է «բոնդապատումի» դերասանուհի Նադյա Ռեգինը

17:31, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87 տարեկան հասակում վախճանվել Է սերբ դերասանուհի Նադյա Ռեգինը, որը խաղացել Է «բոնդապատում»-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են կինոսագայի պաշտոնական Twitter-օգտահաշվում:

«Մեր մտքերն այս վշտալի պահին նրա հարազատների ու բարեկամների հետ են»,-նշվում Է հայտարարության մեջ: Նադյա Ռեգինը ոչ մեծ դերեր Է խաղացել «Սիրով՝ Ռուսաստանից» եւ «Գոլդֆինգեր» ֆիլմերում, որոնք նվիրված են «007 գործակալի» արկածներին:

Ռեգինը ծնվել Է սերբական Նիշ քաղաքում: Նա իր դերասանական գործունեությունն սկսել Է՝ խաղալով մի քանի եվրոպական կինոնկարներում: Նրան ճանաչում բերեցին բրիտանական ֆիլմերում եւ սերիալներում խաղացած դերերը, ինչից հետո դերասանուհուն հրավիրեցին նկարահանվել «բոնդապատում»-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am