ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ

10:19, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 5-ին Թուրքիայից պահանջել Է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի Է տարածաշրջանում լարվածության աճով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգսացած Է Թուրքիայի կողմից այն շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու հայտարարված մտադրություններից, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել Է իր բացառիկ տնտեսական գոտին: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ Է կրում եւ հղի Է տարածաշրջանում լարվածության աճով: Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները եւ հորդորում ենք բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Կիպրոսի առափնյա ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր են հայտնաբերվել:

Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: Անկարան հորատման շրջան Է ուղարկել «Ֆաթիհ» նավը, որը մայիսի 4-ի առավոտից գտնվում Է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am