Ռուսաստանը եւ Իրանը նոր նախագծեր են քննարկում նավթի-գազի եւ ԷլեկտրաԷներգետիկայի բնագավառում

16:37, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում եւ ԷլեկտրաԷներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված Է իր տարածքում ջերմային եւ հիդրոԷլեկտրակայանների կառուցման ավարտման եւ արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում: Հունիսի 18-ին այդ մասին հայտնել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշելով, որ ռուս-իրանական Էներգետիկական նախագծերը մնում են հիմնական ուղղություններից մեկը ՌԴ-ի ներդրումների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քննարկվում են մի քանի նախագծեր. դրանք թե՛ նավթի-գազի ճյուղն Է եւ թե՛ համատեղ նախագծերն ԷլեկտրաԷներգետիկայի բնագավառում: Իրանը շահագրգռված Է ջերմային Էլեկտրակայանների արդիականացման, հիդրոԷլեկտրակայանների կառուցման ավարտման հարցում. շատ շատ նախագծեր կան այդ ճյուղում, եւ Ռուսաստանի ընկերությունները պատրաստ են մասնակցելու»,- ասել Է նա:

Բացի դրանից, Նովակը նշել Է երկրների միջեւ հարաբերությունների ակտիվ զարգացումը տրանսպորտի, արդյունաբերության եւ դեղագործության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am