Բասրայում հրթիռակոծվել Է ExxonMobil ընկերության շենքը. Reuters

10:43, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Բասրա քաղաքում հրթիռակոծվել Է ExxonMobil ամերիկյան նավթընկերության ներկայացուցչության շենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Նրանց տվյալներով՝ վիրավորվել Է առնվազն երկու մարդ: Ինչպես գործակալությանը հայտնել են ականատեսները, պատահարի վայրում առնվազն երեք պայթյուն Է որոտացել:

Տեղի ունեցածի կապակցությամբ ExxonMobil-ը պլանավորում Է անհապաղ տարհանել իր շուրջ 20 օտարերկրյա աշխատակիցների: Գործակալության տվյալներով՝ այն շրջանում, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, գտնվում են նաեւ Royal Dutch Shell եւ Eni նավթային ընկերությունների գրասենյակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am