Ադրբեջանական զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 2 զինծառայող

14:08, 6 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի զորամասներից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 1 զինծառայող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ զինծառայողի ձեռքից վայր է ընկել տանկային արկի լիցքը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Մահացած զինծառայողներից մեկը ենթասպա է, մյուսը՝ կրտսեր սերժանտ: Վիրավոր ենթասպայի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում:


© 2009 ARMENPRESS.am