Georgian Airways-ը կրկնակի ավելացրել Է Երեւան չվերթների քանակը Ռուսաստանի արգելքից հետո

14:28, 8 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Georgian Airways ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի - Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել Է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:

«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում Է յոթ հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղեւորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երեւան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում Է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երեւան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը: Բաթումից եւ Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am