Աքարը Ջեֆրիի հետ քննարկել է Սիրիայի թեման

13:41, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում՝ Եփրատի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու միջոցով «Իսլամական պետության» դեմ պայքարելու թեման և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Կողմերը համաձայնության են եկել, որ Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու գործում համագործակցելու են:

 Հանդիպման ընթացքում խոսվել է նաև սիրիացի փախստականների մասին, և նախարար Աքարը նշել է, որ փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ է պետք ապահովել:


© 2009 ARMENPRESS.am