SpaceX-ը կատարել Է Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ

10:22, 28 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի SpaceX ընկերությունը կատարել Է Starhopper ապարատի՝ Starship տիեզերանավի նախատիպի հաջող փորձարկումներ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է ընկերության հիմնադիր Իլոն Մասքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասքը զետեղել Է փորձարկումների տեսագրությունը, որոնք տեղի են ունեցել SpaceX-ի նոր արձակման համալիրում՝ Բոկա Չիկայի շրջանում (Տեխասի նահանգ): Տեսագրության մեջ կարելի Է տեսնել, թե ինչպես Է նախատիպը սահուն բաձրանում օդ, իսկ հետո իջնում մեկնարկային հարթակ: Թռիչքը շարունակվել Է 57 վայրկյան:

Starhopper-ը, Space.com պրոֆիլային հրատարակության տվյալներով՝ նախատեսված Է փորձնական ենթաուղեծրային թռիչքների համար, որոնց ընթացքում կստուգվեն այն ինժեներական լուծումները, որոնք անհրաժշտ են դեպի Մարս թռիչքի համար Starship խոշոր տիեզերանավը կառուցելիս, որը նախատեսված Է 100 մարդու համար: Նախատիպը պատրաստված Է լեգիրված պողպատից եւ ունի շուրջ 9 մետր տրամագիծ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am