Բռնցքամարտիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում  

11:09, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանյան Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս 1/16 եզրափակիչում կփորձի գերազանցել Անգլիայի ներկայացուցիչ Մարկ Դիկինսոնին:

Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


© 2009 ARMENPRESS.am