Բունդեսլիգան տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Ադամյանին  

13:17, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի հերթական տուրի լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, ամփոփելով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանին, ով «Բավարիա»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց իր թիմին:

Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվել ընթացիկ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am