Դեռ ուշքի չեմ գալիս, թե ինչ ապշեցուցիչ է Հայաստանը. Քարդաշյանը նոր գրառում է արել

19:09, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ հեռուստաաստղը հրապարակել է ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ արված լուսանկարները՝ դրանց կից գրառում անելով:

«Դեռ ուշքի չեմ գալիս, թե որքան ապշեցուցիչ է Հայաստանը»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը  շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին, նաև Էրիկ Իսրայելյանին՝ հիանալի հիշողությունների համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Still can’t get over how amazing Armenia is! Thank you @esrailian for making so many amazing memories happen for us! Thank you President Sarkissian for having us. @president_armensarkissian

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)


© 2009 ARMENPRESS.am