Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոնն է

13:39, 25 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության վերջին` 11-րդ տուրում Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իսպանիայից Ռուիզ Սանտոսի նկատմամբ և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 8 միավորով նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը: Աշխարհի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Եվգենի Շտեմբուլիակը:

Օրեր առաջ Շանթ Սարգսյանը դարձել էր նաև աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am