Դոհայի ՏՏ ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել Կատարի Էմիրն ու Ռուանդայի նախագահը

14:09, 29 Հոկտեմբեր, 2019

ԴՈՀԱ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհայի «Qitcom Qatar It Conference and Exhibition» ցուցահանդեսի հայկական տաղավարում հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊Թանին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ներկայացնելով նորություններ ցուցահանդեսից: «Առիթ ունեցա ներկայացնել հայկական տաղավարը և բարձրաստիճան հյուրերին նվիրեցի հայկական արտադրության Volterman խելացի դրամապանակներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարարը:

Ցուցահանդեսի հայկական տաղավարը պատրաստ է դիմավորել աշխարհի չորս կողմից ժամանած հյուրերին։ Ավելի քան 10 հայկական ընկերություններ միասնական տաղավարով մասնակցում են Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող այս ցուցահանդեսին։


© 2009 ARMENPRESS.am