Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

18:31, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Լիբանանում վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղ էին ունենում բողոքի ցույցեր՝ քաղաքական փոփոխությունների պահանջով: Հարիրին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ «փակուղի էր մտել», և երկրին անհրաժեշտ էր ցնցում՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար: Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին:

 


© 2009 ARMENPRESS.am