Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց Ադրբեջանի հավաքականին

21:04, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։


© 2009 ARMENPRESS.am