Facebook-ը սահմանել Է Էլեկտրոնային վճարումների սեփական համակարգ

13:32, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը գործարկել Է Facebook Pay Էլեկտրոնային վճարումների մի համակարգը, որը գործելու Է համանուն սոցցանցում, նրա մեսենջերում, Instagram-ում եւ WhatsApp-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ընկերության բլոգում:

Facebook Pay-ը կարելի Է գործարկել հավելվածում կամ սոցցանցի կայքում կարգաբերման միջոցով: Ընկերությունը դրա հետ մեկտեղ հանձնարարում Է ընտրել վճարման նախընտրելի մեթոդը հետագայում ամեն անգամ բոլոր ռեկվիզիտները կրկին չկիրարկելու համար:

Facebook-ում հիշեցրել են, որ օգտատերերը վճարումները 2007 թվականից կատարում են նրա հավելվածների միջոցով, իսկ 2015 թվականին նվիրատվությունների հանգանակության համակարգի գործարկմամբ այդ հարթակի միջոցով հավաքվել Է ավելի քան 2 միլիարդ դոլար: Facebook Pay համակարգը դյուրացնում Է վճարումները, դրանք դարձնում Է ավելի հասանելի եւ երաշխավորում դրանց անվտանգությունն ու տեղեկատվության պաշտպանությունը, որը կապված Է օգտատերերի բանկային քարտերի ու հաշիվների հետ, խոստացել են ընկերությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am