Բանակը Բեյրութի կենտրոնում հոկողության տակ Է առել իրադրությունը բախումներից հետո

10:04, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը եւ անվտանգության ուժերը հոկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել խաղաղ ցուցարարների ու «Հըզբոլլահ» եւ «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվել Է «Ալ Ջադիդ» հեռուստաալիքի եթերում:

Ընդհարումներից խուսափելու համար բանակը երկու շարքով ցուցարներին բաժանել Է շիաների կուսակցությունների կողմնակիցներից՝ նրանց թույլ չտալով մոտենալ մեկմեկու: Երկու ճամբարները քարեր են նետում միմյանց վրա: Երկուստեք լսվում են նաեւ վիրավորանքներ: Հաղորդվում Է տուժածների մասին:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Հըզբոլլահ»-ի եւ «Ամալ»-ի կողմնակցիները ժամանել են Բեյրութի կենտրոն եւ ավերել խաղաղ ցուցարարների վրանային ավանը, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք Է սկսվել, ինչը շարունակվել Է մինչեւ բանակի եւ ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումը: Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ Համացանցում հայտնվել Է տեսանյութ, որում Բեյրութի կենտրոնում «Հըզբոլլահ»-ի կողմնակցի եւ ցուցարարի միջեւ ծեծկռտոցի ընթացքում վերջինս վիրավորել Է շիաների շարժման առաջնորդին:

Խաղաղ հակակառավարական ցույցերն ամբող Լիբանանում տեղի են ունենում հոկտեմբերի 17-ից: Ցուցարարները պահանջում են տնտեսական բարեփոխումներ եւ բոլոր այն պաշտոնյաների դատական հետապնդում, որոնք խառն են կոռուպցիոն սխեմաներին: Հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի առավարությունը հրաժարական Է տվել, սակայն ցույցերը դրանից հետո չդադարեցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am