Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պաշտոնապես հեռացել Է ընկերությունից

09:51, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվի լուսանկարն անհետացել Է ընկերության կայքից, ինչը վկայում Է Apple-ում նրա աշխատանքի դադարեցման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն մասին, որ Այվը լքելու Է Apple-ը, հայտնի Էր դարձել տակավին այս տարվա ամռանը: Սակայն, ինչպես նշում Է The Verge -ը, գլխավոր դիզայների պաշտոնից նրա հեռանալու ստույգ ժամկետը մնում Էր անհայտ:

52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում Է 1992 թվականից: 1996 թվականին նա գլխավորել Է դիզայնի բաժինը: Հենց Այվն Է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am