ԱՄՆ-ի հիվանդանոցում միաժամանակ հղիացել է ութ աշխատակցուհի

10:12, 29 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում միաժամանակ հղիացել են Քոնեքթիքութի նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքի ութ աշխատակցուհիներ, ինչի մասին հայտնել Է WTNH հեռուստակայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ նրանցից մեկն արդեն ծննդաբերել Է, իսկ մնացածները գտնվում են տարբեր ժամկետներում ընդհուպ մինչեւ 33 շաբաթը: Ապագա ծննդկաններից ոմանք արդեն գիտեն երեխաների սեռը՝ երեք տղա եւ երեք աղջիկ, ներառյալ արդեն լույս աշխարհ եկած նորածինը: Մնացած երկուսի սեռը դեռ պետք Է իմացվի: Այդ հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում լույս աշխարհ Է գալիս շուրջ երկու հազար նորածին, եւ հղի յոթ աշխատակցուհիները պլանավորում են ծննդաբերել հենց այնտեղ:

Ընդգծվում Է, որ 44 հոգուց բաղկացած անձնակազմի համար նրանցից ութի հղիությունը ռեկորդային թիվ Է: Նման դեպքեր են պատահել Մենի նահանգի բժշկական կենտրոնում, երբ միաժամանակ հղիացել Էր ինը բուժքույր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am