Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյում ՀՀ դեսպան

14:16, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am