Ադրբեջանի բնակչուհին Ալիևին սպառնացել է, որ կարտագաղթի Հայաստան

13:20, 4 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան իր երկրի ղեկավարին սպառնացել էր, որ իր խնդիրների չլուծման դեպքում կլքի Ադրբեջանն ու կարտագաղթի Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նշել, որ Ադրբեջանում բացակայում է արդարությունը: Նա նշել է, որ որևէ մեկից օգնություն չի խնդրում, այլ պարզապես տեղեկացնում է, որ գնել է տոմս և դեկտեմբերի 5-ին դուրս է գալու երկրից՝ ուղևորվելով Հայաստան:

Այսել Մուստաֆաևան տարբեր առիթներով փորձել է դիմել Իլհամ Ալիևին, սակայն ոստիկանները ձերբակալել են նրան: Ադրբեջանուհին նշել է, որ իրեն դավաճան չանվանեն:


© 2009 ARMENPRESS.am