Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով

09:53, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում դեկտեմբերի 5-ին բացվել Է խանութ, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտ-ավատարի օգնությամբ: Խանութի գործարկու ընկերությունը, որը Ճապոնիայում խոշորագույն ավիափոխադրողներից մեկն Է՝ All Nippon Airways (ANA)-ը, հավաստիացնում Է, որ այսօրինակ խանութն առաջինն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ANA-ի տվյալներով՝ խանութը դեկտեմբերի 5-ից 24-ը թեստային ռեժիմով կաշխատի մայրաքաղաքի Նիհոնբասի շրջանի առեւտրական կենտրոններից մեկում: Ռոբոտ-ավատարը, որն ստացել Է «Նոր ես» անվանումը, իրենից ներկայացնում Է 1,5-մետրանոց ուղղահայաց կառուցվածք անիվների վրա: Ռոբոտը հատուկ հավելվածի միջոցով կարելի Է կառավարել համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով: Տեղաշարժվելով խանութի տարածքում, գնորդն ընտրում Է իրեն դուր եկած ապրանքներր, ինչից հետո ուղեւորվում Է դեպի դրամարկղ Էլեկտրոնային վճարման համար:

2020 թվականին, երբ Ճապոնիայում տեղի կունենան ամառային Օլիմպիական խաղերը, պլանավորվում Է մինչեւ հազար նման ռոբոտներ ներկայացնել ամբողջ երկրում: Հեռանկարում ANA-ն նաեւ ծրագրում Է այդօրինակ ռոբոտ-ավատարներն օգտագործել բժշկության եւ տարեց մարդկանց խնամքի ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am