Ամանորին Ucom-ում սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդները կստանան հավելյալ գիգաբայթեր

14:30, 5 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ` մինչև հունվարի 31-ը  Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից կանխիկ կամ ապառիկ տարբերակով սմարթֆոն գնելու դեպքում uԿանխավճարային ինչպես նաև հետվճարային` Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս նոր և ներկայիս բաժանորդներն, ի լրումն իրենց ինտերնետ ներառումների, կստանան հավելյալ գիգաբայթեր` 2 տարի շարունակ:

[gallery id= 63266]

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիգաբայթերը կկրկնպատկվեն` կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից: Մասնավորապես` uԿանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ 2 տարի շարունակ:

Այս պահին, օրինակ, Xiaomi Redmi 8 սմարթֆոնները կարելի է գնել ընդամենը 67 900 դրամով, ընդ որում ապառիկ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կարող են վճարել ամսական սկսած 2550 դրամ  մինչև 36 ամսվա ընթացքում:

«Սա ձեր մտերիմներին հաճելի ու շահավետ նվեր մատուցելու հրաշալի հնարավորություն է: Նորագույն սերնդի շատ լավ տեխնիկական հնարավորություններով ու շատ մատչելի սմարթֆոնները, դրանց հետ տրամադրվող ականջակալներն ու կրկնակի գիգաբայթերը միայն կնպաստեն ջերմ շփմանը նոր տարվա ընթացքում»,- նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մոտակա ժամանակահատվածում էլ Samsung Galaxy A20s սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 99 900 դրամով, որն ապառիկ գնելու դեպքում բաժանորդները կվճարվեն ամսական սկսած 3750 դրամ 36 ամսվա ընթացքում: Այս մոդելը ներկայացված կլինի սև, կապույտ ու կարմիր գույներով, որոնք գնելու դեպքում բաժանորդները կստանան նաև Eardots սև, կապույտ կամ վարդագույն ականջակալներ:


© 2009 ARMENPRESS.am