Իտալիայի պատկերասրահներից մեկի պատի մեջ հայտնաբերվել է Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը

19:54, 11 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը, որը 1997 թվականից գողացված էր համարվում, Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ հայտնաբերել են աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կտավը հայտնաբերվել է սև պարկի մեջ, պատկերասրահի ներքին պատերի մեջտեղում:

Այժմ կտավը հանձնված է փորձաքննության, որպեսզի պարզեն, արդյոք խոսքը բնօրինակի մասին է:

«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված:


© 2009 ARMENPRESS.am