Եվրամիությունը վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

19:07, 13 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

«Կարելի է ասել, որ կա  այդ հարցում որոշակի առաջընթաց, բայց դա բավարար չէ , որպեսզի կարողանանք հանել պատժամիջոցները: Հետևաբար, մենք միաձայն որոշեցինք երկարացնել դրանք»,- ասել է Մերկելը:


© 2009 ARMENPRESS.am