«Ինժեներական քաղաք»-ի շինարարական աշխատանքները կսկսվեն 2020-ին

13:51, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Ինժեներական քաղաք»-ի շինարարության գործընթացը կսկսվի 2020-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«2020-ին վերջապես կունենանք լուրջ զարգացումներ «Ինժեներական քաղաք»-ի ծրագրում: Կսկսենք շինարարության գործընթացը»,-ասաց նախարարը:

Արշակյանի խոսքով՝ Ազգային վենչուրային ֆոնդը կգրանցվի 2-րդ եռամսյակում և 2020-ին հնարավորություն կլինի առնվազն 5 մլն դոլարի ներդրումներ անել տեխնոլոգիական ոլորտում:

 «Ինժեներական քաղաք»-ը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում եւ վերապատրաստում, նոր աշխատատեղի ստեղծում: Ծրագիրն իրականացվելու է Երևանում:


© 2009 ARMENPRESS.am