Ներքին զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 45,7%-ով

17:51, 19 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ներքին զբոսաշրջային այցելությունները մեկ տարվա ընթացքում աճել են 45,7%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը:

«2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45,7%-ով»,- նշված է հրապարակման մեջ:


© 2009 ARMENPRESS.am