Տնտեսություն

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Դեկտեմբերին Երևանում կկայանա Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային էներգետիկ խարտիայի միջև համագործակցային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել Խարտիայի պայմանագրի արդիականացման գործընթացին։

«Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին ընթացիկ ակտիվ համագործակցության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Խարտիայի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանգամանորեն քննարկվել են Էներգետիկ խարտիայի համաժողովում Հայաստանի նախագահության շրջանակներում դեկտեմբերի 14-ից 15-ը Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում