Քաղաքականություն

Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը, ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում