Հասարակական

«ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը

2 րոպեի ընթերցում

«ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։

Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։

Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ, պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով):

Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում