Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սկսվել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: