Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ծառատունկի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ծառատունկի: «Այսօր առավոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում ընտանիքով մասնակցեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում մայրաքաղաքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ: