Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։