Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Բաղդադ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի ապրիլի 22-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ. |
Հաճախականություն |
G6201 |
Երեւան |
14:10 |
Բաղդադ |
15:20 |
A320 |
Չորեքշաբթի/Շաբաթ |
G6202 |
Բաղդադ |
16:10 |
Երեւան |
19:10 |
A320 |
Չորեքշաբթի/Շաբաթ |
«Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով եւ սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես եւ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը:
Հասանելի արժեքներով Երեւան-Բաղդադ-Երեւան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաեւ Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն եւ ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ եւ հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: