Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը

Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի խորհրդարանի անդամները  պաշտոնապես սահմանել են Մոլդովայում նախագահական ընտրությունների ամսաթիվը, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Նախագահական ընտրությունների օրը հաստատելու մասին նախագիծը օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Վերոնիկա Ռոսկան՝ առաջարկելով ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 20-ին՝ Եվրոպական միության անդամակցության հանրաքվեի օրը։ 

«Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, շնորհակալություն գործընկերներ»,- քվեարկության արդյունքներից հետո նշել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար, բացի այդ, նա խորհրդարանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Սանդուի առաջարկով նախագահական ընտրություններն ու հանրաքվեն պետք է անցկացվեն նույն օրը։ Այդ նպատակով պատգամավորները համապատասխան փոփոխություններ են կատարել ընտրական օրենսդրության մեջ։ Ավելի վաղ պատգամավորները հաստատել էին նաև հանրաքվեի ամսաթիվը, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am